top of page

11 տարեկան երեխան 5-րդ հարկից ընկել է ավտոմեքենայի վրա

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 17, 2024
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերից մեկի բակից անչափահաս երեխան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է Գ․ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և առջևի հատվածը վնասված են եղել: Պարզվել է, որ տղան 10-11 տարեկան է, ով բարձրությունից վայր է ընկել: Երեխային առաջինը բնակիչներն են օգնություն ցուցաբերել և իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Երեխան 11 տարեկան տղա է, ընկել է 5-րդ հարկի տանիքից։ Տանիքը եղել է պենոպլաստով, հավանաբար կանգնել է պենոպլաստի վրա, ինչն էլ կոտրվել է»:

1/3132
bottom of page