Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայի մոտ.
May 15, 2024
1 min read

Քաղաքացիները, Բագրատ Սրբազանի, կոչով հավաքվում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք մոտ, որտեղ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է EBRD միջազգային համաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառմանը։
Հայտնել էինք, որ շարժման հավաքին ընդառաջ, Օպերայի հարակից տարածքում ոստիկանական մեծ թվով ուժեր են կենտրոնացվել, մետաղյա արգելապատնեշներով փակվել են շրջակայքի մայթերն ու Օպերայի բակը։




















