Փլուզում Երևանի Սիմեոն Երևանցու փողոցում
- Lilit

- May 5, 2024
- 1 min read

Մայիսի 5-ին, ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, ինչից փակվել է հարևան տան ճանապարհը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը (մոտ 5 քմ)՝ մասամբ փակելով ճանապարհը դեպի հարևան տներ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը




















