top of page

Բաքու–Անկարա լարվածության ֆոնին թուրք պատգամավորը կոչով դիմել է Ադրբեջանին

8 hours ago
1 min read

Չի կարելի թույլ տալ, որ տարաձայնությունների սերմեր ցանվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև․ վերջին շրջանում երկու երկրների միջև լարվածության ֆոնին հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։




«Չի կարելի թույլ տալ, որ ցանվեն տարաձայնությունների սերմեր, որոնք ունակ են վնաս հասցնել եղբայրական կապերին»,- ասել է թուրք գործիչը։




Ավելի վաղ գրել էր  Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորները «պոպուլիստական և անպատասխանատու» հայտարարություններ են անում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանում հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ հարցի էությունը։



Ըստ «Նոր Ադրբեջան»-ի՝ նման հայտարարությունները հակասում են «ադրբեջանա-թուրքական եղբայրական հարաբերությունների ոգուն և կարող են նպաստել հասարակության մեջ արհեստական լարվածության ստեղծմանը»։



«Իսլամական աշխարհի ոչ մի պետություն իրավունք չունի իր կամքը թելադրել այլ մուսուլման ժողովուրդներին, միջամտել նրանց ներքին գործերին կամ իրեն վեր դասել մյուսներից», - ասվում է հայտարարությունում։


 

1/3679
bottom of page