Գաղտնի բանակցություններ․ ՀԴԲ ղեկավարը մեկնել է Ռուսաստան․ ԶԼՄ

Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով։ Այցի պաշտոնական հաստատում առայժմ չկա։
Ավելի վաղ ամերիկյան «Պոլիտիկո» պարբերականը հայտնել էր, որ ՀԴԲ ղեկավարի այցը նախատեսված է հոկտեմբերի 14–15-ին։ Ենթադրվում էր, որ Պատելը կայցելի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, իսկ ընդունող կողմը կլինի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։
Միևնույն ժամանակ հնարավոր բանակցությունների օրակարգը չէր բացահայտվել։ Լրագրողների աղբյուրները նաև չէին հստակեցրել՝ արդյոք նախատեսվում է ամերիկացի պաշտոնյայի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ նրա աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Կրեմլում ավելի վաղ հրաժարվել էին մեկնաբանել սպասվող այցի մասին հաղորդագրությունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել էր, որ նման այցերի մասին սովորաբար նախապես չի հայտարարվում, ուստի ինքը լրագրողներին փոխանցելու որևէ տեղեկություն չունի։




















