top of page

Լայնածավալ կիբեռհարձակում Ադրբեջանի դեմ. կասկածներ՝ Թուրքիայի ուղղությամբ

1 hour ago
1 min read

Արտասահմանյան հաքերային խումբը լայնածավալ կիբեռհարձակում է իրականացրել Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքների վրա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի հատուկ կապի և տեղեկատվական անվտանգության պետական ​​ծառայությունը։


Գերատեսչության տվյալներով՝ հարվածի տակ ավելի քան 100 պետական դոմեն է հայտնվել։ Արդյունքում մի քանի պետական մարմինների կայքերի աշխատանքը խափանվել է։


Սոցցանցերում տեղի ունեցածի մեջ թուրքական հետք են տեսել։ Բանն այն է, որ Թուրքիայում վերջին օրերին քննադատության ալիք է բարձրացել Ադրբեջանի հասցեին՝ ինչպես Բաքվի ներքին որոշումների, այնպես էլ արտաքին քաղաքականության պատճառով։ Թուրքիայի կրոնական և պահպանողական շրջանակներում քննադատում են Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները՝ դրանք համեմատելով կոշտ սեկուլյարիստական (աշխարհիկ) միջոցների պատմական շրջանի հետ։


Դժգոհություն են առաջացնում նաև Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները և Բաքվի դիրքորոշումը միջազգային ասպարեզում։ Բանը հասել է նրան, որ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Անկարայում և Ստամբուլում գտնվող Ադրբեջանի դեսպանատների մոտ։


Միևնույն ժամանակ Բաքվում հայտարարում են, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի «կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիայի առարկա դարձնելն անթույլատրելի է»։ Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոչ է արել Թուրքիայի քաղաքական գործիչներին չմիջամտել իր ներքին գործերին։

1/3679
bottom of page