Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին
- Lilit

- Apr 20, 2024
- 1 min read

Կիրանցի բնակիչներից մի մասը, ովքեր գնացել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ զրուցելու, հայտարարեցին, որ մարզպետը որևէ նոր բան չի ասում, միայն պահանջում է ճանապարհը բացել։
«Ինչպես ժողովրդին խաբում էին, նույնը հիմա շարունակում են, խաբելով ամեն ինչ առաջ տանեն, Ոսկեպարում ուրիշ բան ասեն, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ։ Ստի ու կեղծիքի վրա է հիմնված ամեն ինչ։ Ասում էր՝ ճանապարհը բացեք»,-Mediahub.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը, ով ևս մասնակցում էր մարզպետի հետ հանդիպմանը։
Նա նշեց՝ քանի որ ոչ մի երաշխիք չկա, դրա համար էլ ժողովուրդը ինքնաբուխ դուսր է եկել և փակել ճանապարհը։
«Պետք է ժողովուրդն արթնանա, կորցնում ենք հայրենիքը, Ալիևի քմահաճույքներով մինչև երբ պետք է գնանք, էսօր Կիրանցն ա ուզում, վաղը Դիլիջանը կուզի, մյուս օրը՝ Երևանը․․․ ես չեմ վախենում, ով չի վախենում թող գա իմ կողքին կանգնի»,-ասաց նա։




















