top of page

Խաղադրույքների նոր ռեկորդ Հայաստանում

  • 1 hour ago
  • 1 min read

Հայաստանում շահումով խաղերի ոլորտը շարունակում է գրանցել աստղաբաշխական թվեր։ 


Պետական եկամուտների կոմիտեից Auroranews-ի հարցմանն ի պատասխան ներկայացված պաշտոնական հաշվետվությունների համաձայն՝ 2025 թվականին արձանագրվել է խաղադրույքների ծավալի նոր աճ՝ առաջ անցնելով նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշներից։


Մասնավորապես, ՊԵԿ-ի ներկայացրած պաշտոնական թվերի համաձայն Հայաստանում խաղադրույքների ընդհանուր ծավալը կազմել էր 7 տրլն 236 մլրդ 490 մլն դրամ, կամ 18.6 միլիարդ դոլար: 


 2025 թվականի խաղադրույքների հանրագումարը կազմել է 7 տրլն 685 մլրդ դրամ, կամ $20.6 մլրդ դոլար: 


Նշենք, որ նախորդ տարի ինտերնետ շահումով խաղերում կատարվել է շուրջ 7,5 տրիլիոն (20.1 միլիարդ ԱՄՆ դոլար), իսկ խաղատներում՝ շուրջ 185 միլիարդ (496 միլիոն ԱՄՆ դոլար) խաղադրույք: 

1/3298
bottom of page