top of page

«Եթե Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները նույնպես կբացվեն»․ Շամիլ Այրիմ

  • 3 hours ago
  • 1 min read

Եթե ​​Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն և երկարաժամկետ կարգավորում հաստատվի, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները կբացվեն։ АПА-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը՝ Միլի Մեջլիսում Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստի ժամանակ:

Նրա խոսքով ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակում, այնպես էլ թյուրքական աշխարհի շրջանակներում: Նա նշել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության ֆոնին Ադրբեջանի և Թուրքիայի համակարգված գործողությունները կարևոր դեր են խաղում տարածաշրջանում կայունության ապահովման հարցում։

1/3298
bottom of page