top of page

Հաքերը կոտրել է չինական սուպերհամակարգիչ ու գողացել ավելի քան 10 պետաբայթ գաղտնի տվյալներ․ CNN

  • 2 hours ago
  • 1 min read


Հաքերը կոտրել է Չինաստանի պետական ​​սուպերհամակարգիչներից մեկը և գողացել ավելի քան 10 պետաբայթ (քվադրիլիոն բայթ) գաղտնի տվյալներ, հայտնել է CNN-ը՝ փորձագետների հղում անելով։

Ըստ հեռուստաալիքի՝ ծրագրավորողը փորձում է առցանց վաճառել գողացված տեղեկությունը, այդ թվում՝ ռազմական փաստաթղթերը: Լրագրողները պարզաբանել են, որ չեն կարող հաստատել տվյալների արտահոսքը, սակայն փորձագետները կարծում են, որ դա տեղի է ունեցել։

Մասնագետների խոսքով՝ տվյալների հավաքածուն, որը ենթադրաբար պարունակում է ավելի քան 10 պետաբայթ զգայուն տեղեկատվություն, ստացվել է Տյանցզինի Ազգային սուպերհամակարգչային կենտրոնից։  Կառույցը կենտրոնացված հանգույց է, որը ենթակառուցվածքային ծառայություններ է մատուցում Չինաստանի ավելի քան 6000 հաճախորդների, այդ թվում՝ առաջատար գիտական ​​և պաշտպանական գործակալությունների։

1/3298
bottom of page