top of page

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Lada Priora»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում․ վարորդը մшհացել է

  • Feb 16
  • 1 min read


Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապրհի 17 կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում ։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։



Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար։



Վթարի փաստով քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/3241
bottom of page