Դաշնակցությունն իր գոյությունը պահպանելու համար հերթական օրակարգն է բերել ԱԺ. ՔՊ-ական
- 3 hours ago
- 1 min read

ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» դաշինքի ներկայացրած օրինագիծը, որով պահանջում են դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։
Ընդդիմադիր պատգամավորների հիմնավորմամբ՝ Հակոբ Հակոբյանը, որը հայտնի է նաև որպես մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսես, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։
Դաշինքի շրջանառած նախագծում նշվում է, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում թույլ է տվել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ։
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Դաշնակցությունն իր գոյությունը պահպանելու համար հերթական օրակարգն է բերել ԱԺ. «Բայց ինչպես հասկանում ենք, այս օրակարգը կրկին թարս է աշխատում Դաշնակցության համար, քանի որ հիմա էլի քննարկում ենք թեմաներ, որոնք Դաշնակցությանը դուր չեն գալիս»։




















