Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 12-13-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Փետրվարի 13-16-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 12-15-ին գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի առանձին հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 12-13-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում ևս փետրվարի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 14-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 13-ին և 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 12-15-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։
Մայրաքաղաքում փետրվարի 12-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1...+3 աստիճան։




















