top of page

ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան

  • 2 hours ago
  • 1 min read

ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում և կարող է ճկուն լինել՝ ուրանի հարստացումը լիովին դադարեցումը պահանջելիս, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Դրական կողմն այն է, որ ամերիկացիները, կարծես թե, պատրաստ են թույլատրել ուրանի հարստացումը Իրանում՝ հստակ սահմանված շրջանակներում։

Իրանցիներն այժմ գիտակցում են, որ պետք է համաձայնության գան ամերիկացիների հետ, և ամերիկացիները հասկանում են, որ իրանցիներն ունեն իրենց սահմանները»,- նշել է նա։

bottom of page