top of page

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 20, 2024
  • 1 min read

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի լսումներում «Ադրբեջանին առնչվող բոլոր փաստերը բացահայտորեն խեղաթյուրվում և կեղծվում են», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։


«Սա ևս մեկ դրսևորում է այն բանի, թե ինչպես են ԱՄՆ Կոնգրեսում որոշ խմբեր բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, մարդու իրավունքների քողի տակ խեղաթյուրում իրավիճակն Ադրբեջանում։

Նման միջոցառումները, որտեղ Ադրբեջանին վերաբերող բոլոր փաստերը բացահայտ խեղաթյուրված և կեղծված են, անցկացվում են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները սրելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

bottom of page