top of page

Շվեյկն ասում էր՝ եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի. Փաշինյանը՝ ռուսական գազի հնարավոր թանկացման մասին

  • 2 hours ago
  • 1 min read

Շվեյկն ասում էր՝ եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու Հայաստանը, եթե ռուսական գազը թանկանա:

«Հիմա դուք ասում եք եթե, եթե, իսկ եթե չլինի՝ ինչ են անելու նրանք, ովքեր ասում են, եթե լինի՝ ինչ է անելու Կառավարությունը: Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, բայց ամեն դեպք պետք է խորանալ ու փաստական փաստական հանագամանքը նայել: Չի կարելի ընդհանուր պատկեր նկարագրել ու այդ պատկեր հովանոցի ներքո վարկածներ առաջ քաշել:

2018 թվականից ես տասնյակ անգամներ հրապարակային և ոչ հրապարակային խոսել եմ երկրում արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին, մենք միլիոնավոր դոլարներ ենք հատկացրել տնտեսությանը, որպեսզի իրենք իրենց արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկեն:

Այն խնդիրները, որոնք վերաբերում են տնտեսության արդիականացմանը՝ մենք աջակցել ենք ու շարունակելու ենք աջակցել, բայց համաձայն չենք, որ տեխնիկական խնդիրները փորձ արվեն քաղաքական հովանոցի ներքո այլ կերպ ներկայացվել»,- նշել է նա:

1/3298
bottom of page