top of page

«Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ճանապարհից դուրս․ կա վիրшվոր

  • Feb 22
  • 1 min read

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում 18-ամյա Վալերի Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին, դեպի Զովունի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և հողաթմբերին և հայտնվել սովետական տարիներից գործող, այժմ պարապուրդի մատնված Եղվարդի «բոթասի» գործարանի դիմաց։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/3235
bottom of page