top of page

ԱԱԾ աշխատակիցների հանդիպումները հոգևորականների հետ որևէ աղերս չունի նրանց ճնշելու կամ խոսքը ցենզուրայի ենթարկելու հետ. ՔՊ-ական

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read

ree

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ԱԱԾ-ի և այլ մարդկանց հանդիպումները հոգևորականների հետ որևէ աղերս չունի նրանց ճնշելու կամ նրանց խոսքը ցենզուրայի ենթարկելու հետ։

«Կապ ունի բացառապես նրա հետ, թե տվյալ հոգևորականները կիսում են արդյոք եկեղեցու նորոգման օրակարգը։ Մենք տարբեր մարդկանց միջոցով, ովքեր ծանոթ են հոգևորականներին, ճշտումներ ենք իրականացնում և ըստ այդմ վարչապետը որոշում է՝ մասնակցելո՞ւ է այդ պատարագին, թե՝ ոչ։ Ցենզուրայի, ստիպելու, ճնշելու մասին որևէ խոսք չի կարող լինել»,-ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այս կիրակի Գյումրիում է մասնակցելու պատարագի։

Ի սկզբանե նախատեսված էր, որ նա պատարագի պետք է մասնակցի Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում, քահանաները, սական, պնդել էին՝ չեն պատրաստվում զեղչել Վեհափառ Հայրապետի անունը։

Անգամ ԱԱԾ-ից էին այցելել եկեղեցի, քահանաներից Տեր Ռուբենին հորդորել, որ անի Նիկոլ Փաշինյանի ասածը, Տեր Ռուբենը, սակայն, հրաժարվել էր։

Տեր Վարուժանը նույնպես բացառել էր, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին կզեղչի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։

1/3020
bottom of page