Ժամանակավորապես կասեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացնող շահագործողի վկայականը
- Lilit

- Nov 10
- 1 min read

Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացնող NovAir-ի օդային շահագործողի վկայականը ժամանակավորապես կասեցվել է, Sputnik Արմենիա-ին հայտնեցին Քաղաքացիական ավիացիայից:
«Սա իրավական պահանջ է, որի համաձայն՝ վկայական ստանալու կամ պահպանելու համար ավիափոխադրողը պետք է վարձակալի կամ ունենա առնվազն մեկ թռիչքի համար պիտանի ինքնաթիռ ձեռք բերելու համաձայնագիր»։
Լիցենզիայի կասեցման որոշումը կայացվել է հոկտեմբերի 27-ին՝ վեց ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը, և կապված չէ ավիաընկերության գործունեության հետ։




















