ՀԷՑ-ի ու Սամվել Կարապետյանի մասին քննարկում են մարդիկ, ովքեր ՀԷՑ-ում արված աշխատանքի 1 տոկոսն անգամ չեն իրականացրել. Ղազինյան
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը։
ՀԾԿՀ նիստում ՀԷՑ-ի գործադիր տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ իր գնահատմամբ՝ գործընթացները սկսել են այն պահից, երբ տարբեր պաշտոնյաներ սկսել են հրապարակավ քննարկել ընկերությունը կալանքից կամ լիցենզիայից զրկելու հարցերը։ Նրա խոսքով՝ նման գնահատականներ են հնչեցվում այն մարդկանց կողմից, «ովքեր ՀԷՑ-ում արված աշխատանքի 1 տոկոսն անգամ չեն իրականացրել»։
Ղազինյանը քաղաքացիներին կոչ արեց չհավատալ ներկայացված շեշտադրումներին՝ ընդգծելով, որ ՀԷՑ-ի ճգնաժամային վիճակում լինելու կամ միլիարդավոր չարաշահումների մասին պնդումները չեն հաստատվել, իսկ քրեական գործերով որևէ անձ մեղադրյալ չի ներգրավվել։
«Ձեզ խաբել են, հարգելի՛ քաղաքացիներ։ Դա արվել է Սամվել Կարապետյանի վրա ճնշում գործադրելու կամ նրան բանակցությունների դաշտ բերելու համար»,– նշեց Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ տարիներով ձևավորված անկախ կառույցների ինստիտուտը և ներդրումների անվտանգության մեխանիզմները «վերացվում են», իսկ գործընթացների իրական նպատակը ՀԷՑ-ը քաղաքական կառավարման դաշտ տեղափոխելն է։
«Մեր օրոք, եթե մի տեղ հոսանք էր անջատվում, մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էր արձագանքում։ Հիմա փորձում են հոսանքազրկումները կապել քրեական գործերի հետ։ Ձեզ խաբել են»։




















