ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով
- 5 hours ago
- 1 min read

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշել են շարունակել համագործակցությունը։ Հունիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով։
Այդ մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Պատիվ ունեմ պաշտոնապես հայտարարելու՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշում են կայացրել շարունակելու համագործակցությունը։ Մեզ միացել է «Առաջ» կուսակցությունը, բազմաթիվ հանրային գործիչներ, և առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։




















