top of page

Ձեր ուժը, իմաստությունն ու նվիրվածությունը կարևոր դեր ունեն ավելի արդար, համերաշխ և բարեկեցիկ հասարակություն կառուցելու գործում. Գոհար Մելոյանը՝ կանանց

  • 2d
  • 1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայուհիներ,

Կինը հիմք է ու հենարան,

ուժ է ու սփոփանք,

աջակից է ու մղող,

սթափեցնող է ու հուսադրող!

Կանանց միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում և խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն կանանց, ովքեր ամեն օր իրենց նվիրումով ու աշխատանքով ամրացնում են մեր ընտանիքները, համայնքները և մեր հայրենիքը։

Ձեր ուժը, իմաստությունն ու նվիրվածությունը կարևոր դեր ունեն ավելի արդար, համերաշխ և բարեկեցիկ հասարակություն կառուցելու գործում։

Ուստիև, փորձենք լինել ավելի հաշտ, ստեղծարար, արդար, ինքնաբավ, բարի, հանդուրժ, ներող, հասկացող, ըմբռնող»։

bottom of page