top of page

ՔՊ վարչության կազմը վստահ եմ, որ կփոխվի. Պապոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 22
  • 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ընտրական ցուցակ չի ձևավորվելու, այդ համաժողովին նախատեսում ենք ընդունել նոր կանոնադրություն, նոր ծրագիր, և, իհարկե, նոր վարչության ընտրություններ են լինելու: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին նախատեսվող համագումարին:


«Վարչության անդամի համար առաջադրումների և ինքնառաջադրումների փուլը սկսված չէ: Դա հուլիսի 1-19-ին է լինելու: Հիմա չկան և չեն էլ կարող լինել ինքնառաջադրումներ:


Իսկ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմը կփոխվի՞ կամ ի՞նչ չափով կփոխվի, բնականաբար, ես վստահ եմ, որ ինչ-որ չափով կփոխվի, որովհետև մաքուր ժողովրդավարական ձևով է տեղի ունենում, ինչպես նախորդիվ»,- ասաց նա:


Անդրադառնալով վարչության կազմի նախորդ ընտրության արդյունքների վերահաշվարկին՝ Պապոյանն ընդգծեց՝ տեղի է ունեցել ոչ թե կեղծիք, այլ ձայների վերահաշվարկ, որի արդյունքում փոփոխություն է եղել:


«Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, ընտրողների կամքը 100 տոկոսով արտահայտվել է: Այդպես կլիներ, եթե վերահաշվարկ տեղի չունենար, և ասեին՝ դե, վերահաշվարկ չի եղել»,- ասաց նա:

1/3012
bottom of page