Նոր սահմանափակում՝ Մոսկվայի դեմ․ ռուսական հացահատիկի ճանապարհը փակվում է
Sep 5
1 min read

Լատվիան և Լիտվան քննարկում են իրենց նավահանգիստներով Ռուսաստանից հացահատիկի տարանցումը դադարեցնելու հարցը, այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո Ռուսաստանը սկսել է հացահատիկի արտահանումը վերաուղղել դեպի Բալթյան երկրների նավահանգիստներ։ Հոկտեմբերին մատակարարումները կարող են կտրուկ աճել։
Լատվիայի կառավարությունը պատրաստվում է քննարկել նման երթուղիների ամբողջական արգելքը։ Լիտվայի իշխանություններն առայժմ չեն բացահայտում կոնկրետ սահմանափակումները։ Երկրի վարչապետ Սինկյավիչյուսը հայտարարել է, որ լիտվական ենթակառուցվածքների օգտագործմամբ ռուսական հացահատիկի արտահանումը «հակասում է մեր արժեքներին»։




















