top of page

6 ժամից ավելի ջուր չի լինելու

  • May 8
  • 1 min read


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին ժամը 11:00-ից մինչև 20:00-ն կդադարեցվի՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգսի թաղամասի բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

1/3408
bottom of page