top of page

Ամո՛թ ԵՄ դեսպանին, Նիկոլին է ծառայում, սա է իրենց վերաբերմունքը Հայաստանում խնդիրների վերաբերյալ. բողոքի ակցիա` ԵՄ գրասենյակի դիմաց

  • 2 hours ago
  • 1 min read


Ամո՛թ ԵՄ դեսպանին, Նիկոլին է ծառայում, սա է իրենց վերաբերմունքը Հայաստանում խնդիրների վերաբերյալ: Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ամոթ Եվրոպական Միության դեսպանին, դեսպանատան հիմնական դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին, և այստեղ անձը չէ կարևոր, այլ մոտեցումները, Եվրոպական դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ծառայում է Նիկոլ Փաշինյանին: Մենք, փոխանցելով նամակը ոչ դիվանագիտական ներկայացուցչին, այդ փաստը երրորդական անգամ կամրագրենք: Մեղավոր են այն մարդիկ, ովքեր վախենում են հայ ժողովրդի ներկայացուցիչ, իր ձայնը բարձրացնող ու բողոքող 80 մարդու աչքերին նայել, բա եթե 80 հոգուց են վախենում, այլ ժողովրդի աչքերին ո՞նց են նայելու:

Այդ օրը գալու է, ոչ մի բան հավերժ չէ, ոչ իրենք են իրենց եվրոպական բարձրաստիճան պաշտոններում հավերժ՝ եվրոպական հասարակությունները իրենք էլ դժգոհ են իրենց այսօրվա էլիտաներից, ոչ էլ Նիկոլն է հավերժ, որպես Հայաստանը զավթած օկուպացիոն ռեժիմի պարագլուխ: Ոչ մի բան հավերժ չէ, աչքերիս մեջ նայելու ժամանակը գալու է, ոչ միայն իմ, նաև Սրբազանների, Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի, ճնշված ու ծեծված լրագրողների, ու բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր իրենց ազատության ու եվրոպական արժեքների համար պայքարել են, նստած են ավտորիտար ռեժիմի ճնշման հետևանքով, իսկ Եվրոպական Միության դեսպանատան պահվածքը սա է»,- նշել է նա:

Նշենք, որ ԵՄ գրասենյակի դիմաց իրականացավ բողոքի ակցիա, քաղաքական ուժերն իրենց պահանջները ներկայացրեցին:  

1/3341
bottom of page