Ինչու՞ ՄԻՊ-ից չեն այցելել Նարեկ Սամսոնյանին․ ՄԻՊ-ից պարզաբանում են
- Lilit

- 6 days ago
- 1 min read

Ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Նարեկ Սամսոնյանին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ հաստատության ուշադրության ներքո, զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանը։
Հարցին՝ արդյոք ՄԻՊ ներկայացուցիչները այցելե՞լ են Նարեկ Սամսոնյանին, Արթուր Ասլանյանը պատասխանեց․
«Ձեր կողմից բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում չի ստացվել որևէ դիմում-բողոք: Այնուամենայնիվ, հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո, և այս դեպքով Պաշտպանի մանդատի ներքո առկա գործիքակազմերը գործադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ: Նշեմ, որ ազատությունից զրկված անձանց հացադուլի վարման ընթացքի, առողջական վիճակի, ինչպես նաև տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ապահովման հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանը հասցեավորում է տարբեր գործիքակազմերով։ Նշված դեպքով Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմն ամենօրյա կապի մեջ է գտնվում Քրեակատարողական ծառայության և ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավասու ներկայացուցիչների հետ։
Հիշյալ գործով բացի բանավոր հաղորդակցությունից նաև գրավոր պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից: Ոլորտում առկա համակարգային խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար է անդրադառնում, այդ թվում՝ Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի շրջանակում: Ինչ վերաբերում է ազատությունից զրկման վայրեր ՄԻՊ ներկայացուցիչների այցերին, ապա դրանք կրում են պարբերական բնույթ և լրացուցիչ տեղեկատվության և անհրաժեշտության դեպքում ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակայի»։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ է հայտարարել և արդեն 5 օր է, ինչ գտնվում է հացադուլի մեջ։




















