top of page

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկված

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 28, 2025
  • 1 min read

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկվել:

Մասնավորապես հոսանքազրկվել են «Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ, «Սարի Թաղ» թաղամասը, «Խորենացի» փողոցը, «Տիգրան Մեծ» փողոցը, «Չարենց» փողոցից մի հատվածը:

«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի  մատակարարման վերականգման ուղղությամբ:

Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության,դեկտեմբերի 28-ին, ժամը 00։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին այրվում է էլեկտրական ենթակայան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ։

1/3119
bottom of page