«ՔՊ-ն հավելյալ երեք-չորս մանդատ ստացավ փոշիացված ձայների հաշվին»․ Բորիս Մուրազի
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ն խոսում է ջախջախիչ հաղթանակի մասին այն դեպքում, երբ անգամ ընտրության մասնակիցների 50 տոկոսը չէ, որ քվեարկել է իրենց։ Իրենք ստացել են 48 տոկոս, իսկ 52 տոկոսը քվեարկել է իրենց դեմ։ Այո, իրենք կձևավորեն քաղաքային իշխանություն, բայց դա լինելու է փոքրամասնության կառավարում։ Նիկոլն էլ հասկանում է, որ իրենց եկեղեցու վրա հարձակման «դաբրո» չեն տվել, բայց դե կշահարկի։ Զավենովնան երկրորդ անգամ ֆիասկո արձանագրեց, և սա վատ լուր է Փաշինյանի համար, քանի որ, փաստորեն, ինքը անցողիկ շեմ հաղթահարող «կվադրոբեր» չունի։
Ընդհանրապես, պետք է մտածել, թե ինչու ԸՕ-ն ունի նման կարգավորում, ըստ որի 50+ տոկոս չստացած ուժը կարող է ստանձնել կառավարումը։ Մյուս կողմից, ընդդիմությունն էլ ունի շատ մեծ մտածելու տեղ։ ՔՊ-ն հավելյալ երեք-չորս մանդատ ստացավ փոշիացված ձայների հաշվին»։




















