«Քաղաքացիական հագուստով անձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդն է». Էդգար Ղազարյան
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքացիական հագուստով կարմիր շրջանակի մեջ առանձնացված անձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդն է, ով այսօր Խաչիկ գյուղում մասնակցել է հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած, հազարավոր վանքեր ու տաճարներ թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քաղաքական արշավին։ Այս նկարում նա մասնակցում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջոցառմանը։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը մեր եկեղեցու հետ կապ չունի, սակայն կապ ունի սրբազանի հետ անձնապես, որովհետև իր հերթական ձախողումների մեկի` լուծարված «Գիտելիք» համալսարանի տարածքը վարձակալությամբ է հանձնված ԵՄ դիտորդներին։ Նրա բիզնեսների ամբողջական ցանկը դժվար է հրապարակել, բայց ինքը դա իմանալով է միացել եկեղեցու դեմ պայքարին։
Հուսով եմ հայ առաքելական եկեղեցին առաջիկայում մեզ կուրախացնի նաև ոչ միայն անպատիվ ծխական քահանաների, այլ` սրբազանների կարգալույծ հռչակելու որոշումներով»։




















