top of page

«Շատ պատահաբար» ընդդիմադիրի գաղտնալսումը հայտնվում է պրոիշխանական կայքում, հետո գործ է հարուցվում. փաստաբան

  • Writer: Lilit
    Lilit
  • 12 hours ago
  • 2 min read
ree

2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի մեջ, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու այս հանցակազմը բացակայում էր։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Այդ ժամանակ Ավետիք Չալաբյանի քրեական հետապնդման պահից երջանկահիշատակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գլխավորած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կազմվեց զեկույց, որտեղ կազմակերպությունը բացահայտեց այս նյութապես շահագրգռելու հանցակազմի քրեական օրենսգիրք ներմուծման առեղծվածը։ Պարզվել էր, որ Վենետիկի հանձնաժողով այս հանցակազմի վերաբերյալ կարծիք ուղարկելու ժամանակ անգլերեն թարգմանությունը չի համապատասխանել հանցակազմի նորմատիվ տեքստին։ Մասնավորապես, անգլերեն թարգմանության մեջ մեր գործընկերները պատահմամբ կամ դիտավորությամբ, ավելացրել էին հարկադրելու տերմինը, նյութապես շահագրգռելը ստիպելու, հարկադրելու համար անձին ներկայանալ հավաքին։ Բնականաբար Վենետիկի հանձնաժողովը հարկադրանքի տերմինի առկայության պարագայում տվել էր կարծիք, որ նման ուրեմն նոր հանցակազմ ներմուծելը քրեական օրենսգրքում տեղավորվում է միջազգային չափանիշների մեջ և համապատասխանում է հավաքների ազատության սահմանափակմանը»,–ասաց նա։

Փաստաբանը հիշեցրեց, որ երբ 2020թ. մայիսին քաղաքական-հասարական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում ու դատավորը որոշել էր երկամսյա կալանքը ընտրել նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընդամենը մեկ ամսից ուժի մեջ էր մտնելու նոր Քրեական օրենսգիրքը, որի մեջ այդ հանցակազմը չկար։

«Մենք կալանքի հարցի քննարկման ժամանակ ասացինք, հարգելի դատարան, ընդամենը մեկ ամսից այս հոդվածն ապաքրեական է լինելու, Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել չի կարող, դուք երկու ամսով ո՞նց եք կալանավորում։ Դրանից մեկ շաբաթ հետո հրատապ կարգով ԱԺ-ում ՔՊ խմբակցությունը բերեց օրինագիծ, որով ավելացնում էին այդ հանցակազմը նոր օրենսգրքում, որ կարողանան Չալաբյանին, հետո նաև դաշնակցականներին ու այլ գործիչներին գաղտնալսել, գաղտնալսածը մոնտաժել, հետո տեղադրել պրոիշխանական լրատվամիջոցներում, հետո գտնվի մի ոստիկան, որը շատ պատահաբար մտնում է Medianews կայքը, տեսնում է գաղտնալսված ձայնագրությունը, զեկուցագիր է կազմում, ներկայացնում քննչական բաժնի ղեկավարին, վերջինս էլ ներկայացնում է ՔԿ նախագահին։ Ու շատ պատահաբար այդ գաղտնալսման մասնակիցը լինում է ընդդիմադիր կամ ընդդիմախոս գործիչ, որը ամենայն հավանականությամբ կալանավորվում է»,-ասաց Վարազդատ Հարությունյանը։


Նա նաև հավելեց. «Դրա հետ մեկտեղ մենք ունենք նաև 2023 թվականի Երևանի ավագանու քարոզարշավի ժամանակ շատ կոնկրետ ձայնագրված դեպք, երբ բլոգեր Արթուր Չախոյանը Նոր Նորքի Գայի արձանի հատվածում ՔՊ–ի հանրահավաքի ժամանակ մոտենում է, հարցնում է որտեղից եք, ասում են՝ եսիմ որ մանկապարտեզի տնօրենն եմ։

Շատ ողջունելի է, որ Վենետիկի հանձնաժողովը հնարավորություն ունեցավ նաև ՍԴ–ի ուշացած դիմումի հիման վրա, ուրեմն, տալ կարծիք և ներկայացնել դրա այս հանցակազմի իրավական որոշակիության խնդիրները, նաև բովանդակային և տրամաբանական խնդիրները»,– ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ վերջերս Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ (հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել) հանցակազմի բացակայության և ապաքրեական լինելու մասին և համարել, որ այն իրավաչափ չէ։

Հելսինկյան կոմիտեի ու Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համատեղ զեկույցում մասնավորապես նշված էր.  «Հ­րա­տապ կար­ծի­քում եր­րորդ ա­րար­քի վերաբերյալ ան­դրա­դար­ձի բա­ցա­կա­յու­թյու­նը կարող է բա­ցատր­վել ԱԺ կող­մից ներ­կա­յաց­րած օրենսդ­րա­կան փա­թե­թի ան­գլե­րեն թարգ­մա­նության թե­րու­թյուն­նե­րով։ Այս­պես՝ նա­խագ­ծի հայե­րեն բնօ­րի­նա­կում, ի­նչ­պես նաև հե­տա­գա­յում ու­ժի մեջ մտած և այժմ ար­դեն կի­րառ­ված հոդ­վա­ծի տեքստում նյու­թա­պես շա­հագրգ­ռե­լու գործողությունները առ­հա­սա­րակ կապ­ված չեն հար­կադ­րան­քի հետ։ Մինչ­դեռ ան­գլե­րեն տարբերակում, ո­րի հի­ման վրա Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը և Ե­ԱՀԿ/ԺՀ­ՄԻԳ-ը կազ­մել են կար­ծի­քը, հանցակազ­մը ու­նե­ցել է հետ­ևյալ տես­քը` motivating materially to make a person participate in assemblies or refuse to participate in assemblies: Հայե­րեն կր­կին թարգ­մա­նե­լու պարագայում կստանանք հետևյա­լը՝ մար­դուն հավաքներին մաս­նակ­ցել կամ մաս­նակ­ցու­թյու­նից հրա­ժար­վել ստիպե­լու համար նյու­թա­պես շահագրգռե­լը»։

1/2918
bottom of page