Վարչական դատարանը վարույթ է ընդունել Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության՝ Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ որոշումը
- Lilit

- 10 hours ago
- 1 min read

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Էդմոն Մարուքյանի դիմումը, որով վիճարկվում է ՀՀ կառավարության՝ Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ որոշումը: Այս մասին գրում է «Ազատությունը»:
Վիճարկվող որոշմամբ նախատեսվում է Արարատ լեռան պատկերը հեռացնել ՀՀ պետական սահմանը հատելու կնիքի վրայից՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից։
Միևնույն ժամանակ, Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուքյանի միջնորդությունը՝ վիճարկվող ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Այսպիսով, թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ պետք է մտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Մարուքյանը կբողոքարկի Դատարանի՝ վիճարկվող ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ միջանկյալ որոշումը:




















