top of page

Հայաստանը իմ հայրենիքն է. այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այդ աշխարհագրական տարածքը մեզ է պատկանում. ադրբեջանցի պատգամավոր

  • Writer: Lilit
    Lilit
  • 11 hours ago
  • 1 min read

ree

Ադրբեջանի Միլի Մեջլիսի իշխող «Ենի Ազերբայջան»  կուսակցության պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն հանդես է եկել սադրիչ հայտարարությամբ: Հարցազրույց Modern.az-ում նա հայտարարել է, թե իբր Հայաստանի տարածքները պատկանում են Ադրբեջանին։ Այս մասին փոխանցում է Хроника Кавказа-ն:

«Հայաստանը իմ հայրենիքն է։ Սա այն վայրն է, որտեղ ես ծնվել, մեծացել, սովորել եմ և որը եղել է իմ տունը։ Այն փաստը, որ երկիրը կոչվում է Հայաստան, չի փոխում իրականությունը. այս աշխարհագրական տարածքը պատկանում է մեզ։ Ես հիշողություններ ունեմ, որոնք կապված են Հայաստանի Ամասիա շրջանի (ներկայումս՝ Շիրակի մարզ – խմբ.) յուրաքանչյուր սանտիմետրի հետ։ Ես ուզում եմ ֆիզիկապես կրկին դիպչել այս հիշողություններին, կրկին տեսնել մեր նախնիների կողմից մեզ թողնված մեծ նյութական և մշակութային ժառանգությունը։ Ահա թե ինչու եմ ուրախ Հայաստան ճանապարհորդելու համար։

Սակայն, խոսելով մեր պատմական հողերում ապրող ժողովրդի ներկայացուցիչների հետ փոխհարաբերությունների մասին, ինչպես նշել է մեր նախագահը, մենք կարող ենք ցանկացած տնտեսական եւ առեւտրային կապեր կառուցել, բայց երբեք չպետք է մոռանանք այն հանցագործությունների մասին, որոնք հայերն արել են ադրբեջանական ժողովրդի դեմ»,-հայտարարել է ադրբեջանցի խորհրդարանականը․

Ադրբեջանական Modern.az կայքը ջնջել է հոկտեմբերի 22-ի գրառումը, որում պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն հայտարարել էր, որ ներկայիս Հայաստանի ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին։

«Չնայած հոդվածը հեռացվել է, մենք դեռևս ունենք գրառման էկրանի կադրերը»,-գրել է Хроника Кавказа-ն:

ree
ree
ree

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ևս անդրադարձել է այս հայտարարությանը. «Վերջինս մոտ մեկ ամիս առաջ ասել էր․ «Յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է մտածի, որ յուրաքանչյուր հայ պոտենցիալ ահաբեկիչ է և զգոն լինի»։

1/2918
bottom of page