top of page

ԱԱ. Արման Անդրեասյանն ադրբեջանցու նկատմամբ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ (Տեսանյութ)

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 13
  • 1 min read

ree

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը դուրս եկավ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

70 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ադրբեջանի ներկայացուցիչ Քանան Հեյբատովի հետ եւ համառ պայքարում հաղթանակի հասավ 8:6 հաշվով:

Առաջին մրցափուլում Արման Անդրեասյանը ակտիվ էր գոտեմարտում: Գորգի մրցավարը ադրբեջանցուն պասիվ տվեց եւ հաշիվ բացեց, բայց Կանան Հոյբատովին հաջողվեց երկու միավոր վաստակել:

Անդրեասյանը մրցափուլի ավարտին աշխատանքային գոտուց մրցակցին դուրս հրելով մեկ միավոր վաստակեց: Մրցակիցները գնացին հանգստի 2:1 հաշվով՝ Հեյբատովի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Եվրոպայի չեմպիոնն ավելացրեց ճնշումը եւ եւս մեկիավոր վաստակեց: Հաշիվը հավասարվեց: Ադրբեջանցի ըմբիշը երկու միավորանոց հնարքով առաջ անցավ հաշվի մեջ, ապա եւս մեկ միավոր վաստակեց:

Մրցակիցներն իրար հաջորդող մեկական միավորներ վաստակելով հաշիվը դարձրին 6:5՝ ադրբեջանցու առավելությամբ:

Գոտեմարտի ավարտիվ վայրկյաններ առաջ Արման Անդերասյանը 2 միավորանոց գցում կատարեց եւ հաշիվը դարձրեց 7:6: Ադրբեջանցի ըմբիշը չհամակերպվեց պարտության հետ եւ չելենջ գցեց: Կողային մրցավարները չբավարեցին բողոքարկումը: Արման Անդրեասյանը հաղթեց 8:6 հաշվով:

Երեկոյան մրցահերթում աշխարհի բրոնզե մեդալակիրը կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:

Արման Անդրեասյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ գոտեմարտի ավարտից 2 վայրկյան առաջ հաղթանակի էր հասել Տաջիկստանը ներկայացնող, ռուս Վիկտոր Ռասադիի նկատմամբ:

1/8 եզրափակիչում Եվրոպայի չեմպիոնը 4:1 հաշվով առավելության է հասել Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Ստիվեն Վոինովիչի նկատմամբ:

Աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից պայքարի մեջ մտած Մանվել Խնձրցյանը (61 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո, որակավորման փուլում պարտվեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Զաուր Ուգուեւին:

Եթե Ուգուեւը դուրս գա եզրափակիչ, Մանվել Խնձրցյանը հնարավորություն կստանա

շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

bottom of page