top of page

Թուրքիայի Մանիսա և Իզմիր քաղաքները ջրի լուրջ խնդիր ունեն

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 25
  • 1 min read

ree

Թուրքիայի Էգեյան տարածաշրջանի կարևոր ջրային աղբյուրներից մեկը՝ Գեդիզ գետը, խիստ երաշտի հետևանքով մի շարք հատվածներում ամբողջությամբ ցամաքել է: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ցամաքման եզրին է նաև Իզմիր քաղաքի խմելու ջրի հիմնական աղբյուր հանդիսացող Գյորդեսի ջրամբարը, իսկ Մանիսա քաղաքում ջրային պաշարների սակավություն է նկատվում, քանի որ ստորգետնյա ջրերի խորությունը հասել է արդեն 500 մետրի։

Մասնագետների խոսքով՝ բացի վերոնշյալ ջրամբարից, ջրի ծայրաստիճան սակավություն նկատվում է առհասարակ տարածաշրջանի բոլոր ջրամբարներում, ինչը սպառնում է ոչ միայն խմելու ջրի մատակարարմանը, այլև տարածաշրջանի գյուղատնտեսությանը և արդյունաբերությանը։

Փորձագետները շեշտում են՝ անհրաժեշտ է անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը, հակառակ դեպքում ինչպես Իզմիրում, առաջիկայում Մանիսայում ևս ջրամատակարարման ընդհատումները և տնտեսական ծանր հետևանքներն կլինեն անխուսափելի:

1/3012
bottom of page