top of page

Հրդեհ՝ Եղվարդ-Աբովյան ճանապարհի ջերմոցների հատվածում

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 14
  • 1 min read

ree

Այսօր՝ մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ «9-11» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի ջերմոցների հատվածում խոտածածկ տարածք է այրվում: Հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամանել է Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ջերմոցային տնտեսության աշխատակիցները:  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  Ջերմահարվել է ջերմոցային տնտեսության որոշ հատված։ 

1/3014
bottom of page