top of page

Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ արդար խաղաղության հասնելու համար. Շոլց

Mar 30, 2024
1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանացիներին ուղղված ուղերձում հիշեցրել է Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության մասին:

«Տասնամյակներ շարունակ Եվրոպայում խաղաղությունը հիմնված է եղել մի շատ կարևոր սկզբունքի վրա՝ սահմանները չպետք է ուժով փոխվեն։

Իսկ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը խախտեց այդ սկզբունքը։ Առանց արդարության խաղաղություն չի լինում։ Ահա թե ինչու ենք մենք աջակցում Ուկրաինային արդար խաղաղության համար պայքարում»,- ասել է կանցլերը։

Շոլցը հավելել է, որ Ուկրաինայի աջակցությունը կարևոր է նաև Գերմանիայի անվտանգության համար:

1/3635
bottom of page