top of page

«Ռեալ Սոսյեդադ»-ն Արսեն Զախարյանի վերաբերյալ որոշում է կայացրել

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 7, 2024
  • 1 min read
ree

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն ասել է, որ ակումբի ծրագրերում չեն մտնում 2025 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանին վարձավճարով, այլ ակումբ ուղարկելը։

«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, բայց «Սոսյեդադին» Արսենը անհրաժեշտ է այստեղ՝ թիմում»,- Մունդուատեի խոսքերն է մեջբերում championat-ը։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը դեռևս խաղադաշտ դուրս չի եկել և շարունակում է ապաքինվել վնասվածքներից։

1/3037
bottom of page