top of page

Ես այս պահին Հայաստանում չեմ, ինչպե՞ս պետք է գնայի ու ցավակցությունս հայտնեի. Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ դեսպանատուն չգնալու մասին

Mar 26, 2024
1 min read

Ես այս պահին Հայաստանում չեմ, ինչպե՞ս պետք է գնայի ու ցավակցությունս հայտնեի, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու իշխող խմբակցության պատգամավորները չեն գնացել ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն և ցավակցել՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Ես հիմա ձեզ հետ որ խոսում եմ, Հայաստնաից չեմ խոսում։ Ում որ պետք է, հեռախոսային խոսակցության միջոցով հայտնել եմ ցավակցությունս»,-նշեց նա։

 Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Հայաստանի իշխանություններն անգամ համազգային աղետի և սգի պարագայում չեն կարողանում բարեկամ երկրի հանդեպ սոլիդարություն ցուցաբերել ու ապրումակցել:

Ուշագրավ է նաև, որ անտարբերություն էին ցուցաբերել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները:

Իսկ ովքե՞ր են այս հանձնաժողովի ՔՊ-ական «անտարբեր» անդամները. հանձնաժողովը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդամներն են՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, որը մի ժամանակ հավակնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին, Վլադիմիր Վարդանյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահե Ղալումյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հասմիկ Հակոբյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել

1/3635
bottom of page