top of page

Նոյեմբերի 26-ին կվճռվի Արցախի ներկայացուցչության շենքի ճակատագիրը

23 minutes ago
1 min read

Նոյեմբերի 26-ին դատարանը վերջնական որոշում կկայացնի Արցախի ներկայացուցչության շենքի ճակատագրի վերաբերյալ։ 



Դատախազությունը պահանջում է շենքը վերադարձնել կառավարությանը։ Արցախի հայաթափումից հետո ներկայացուցչության շենքը դարձել էր արցախցիների հավաքատեղին, որտեղ քննարկվում էին քաղաքական և սոցիալական հարցեր, ինչպես նաև բնակվում էր արցախցի մի ընտանիք։ 



Ըստ «Հրապարակի» տեղեկությունների՝ Արցախի քաղաքական գործիչները, ակնկալելով, որ դատարանը կբավարարի դատախազության հայցը, արդեն դիմել են մի քանի գործարարների՝ նոր տարածք ձեռք բերելու նպատակով, որտեղ հնարավոր կլինի անցկացնել Արցախի Ազգային ժողովի նիստեր, կազմակերպել հավաքներ և արցախցիների ընդունելություն։

1/3764
bottom of page