top of page

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ցանկացած պահի. Միրզոյան

Nov 5
1 min read

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող են տեղի ունենալ ցանկացած պահի։ Այս մասին հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ երկկողմ երկխոսությունն ընթանում է դրական և արդյունավետ մթնոլորտում։





Ցանկացած պահի կարող ենք ունենալ Թուրքիայի հետ սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, - ընդգծել է Միրզոյանը:





Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Եվրամիության անդամ երկրների հետ հարաբերությունների խորացմանը՝ առանձնացնելով Նիդերլանդների հետ ռազմավարական գործընկերությունը։ 


Նրա խոսքով՝ այդ համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և արդեն տալիս է գործնական արդյունքներ։

1/3761
bottom of page