top of page

11-ամյա տղայի հոսպիտալացումից հետո ոստիկանությունը ստուգումներ է սկսել

6 days ago
1 min read

Տեղեկություններ են տարածվել, որ Երևանում 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։


ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նշված անչափահասին հյուրասիրել են կոնֆետ, ապա նա սրճեփ սարքից խմել է կաթ, ինչից հետո վատացել է նրա ինքնազգացողությունը։


«ՆԳՆ համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգողական միջոցառումներ՝ անչափահասի ինքնազգացողության վատանալու պատճառը պարզելու ուղղությամբ»,– նշել է նա։

bottom of page