Rutube-ն անհետացել է Google Play-ից
- Lilit

- Oct 2, 2024
- 1 min read

Ռուսական Rutube տեսահոսթինգային հավելվածն անհետացել է Android օպերացիոն համակարգով գործող սարքերի համար նախատեսված Google Play հավելվածների խանութից, գրում է ՏԱՍՍ-ը:
Rutube-ի մամուլի ծառայությունը նշել է, որ Google Play-ը փորձում է արգելափակել հավելվածը գրեթե բոլոր երկրներում. ներկայում այն հասանելի է միայն ԱՄՆ-ում։
Օգոստոսի սկզբին հավելվածը հեռացվել էր iOS AppStore-ից։




















