top of page

Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 21, 2024
  • 1 min read

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ նվիրված ՀՀ անկախության օրվան:

«Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել: Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է: 

Փա՛ռք Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակին հարգանքի տուրքը առաջին հերթին ազգովի արժանի լինելն է նրանց սխրանքին և տեր կանգնելը նրանց սրբազան գործին:  

Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին»:


bottom of page