top of page

Օդի ջերմաստիճանն ողջ հանրապետությունում կնվազի. եղանակը ՀՀ-ում

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 19, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում սեպտեմբերի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Որոշ վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։


Երևան քաղաքում նույնպես սեպտեմբերի 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։

1/3045
bottom of page