top of page

2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել․ ՌԴ

Oct 8
1 min read

ոսկվայում երկու տարեկան աղջկա ստամոքսից 250 մագնիս են հեռացրել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։


Երեխային հիվանդանոց են տեղափոխել ուժեղ հազով։ Ռենտգեն հետազոտությունը նրա օրգանիզմում հայտնաբերել է մագնիսական գնդիկներ։


Ըստ բժիշկների՝ մագնիսները վտանգավոր են նրանով, որ կարող են վնասել աղիների պատերը և ձգվել դեպի միմյանց՝ անցնելով օրգանի հյուսվածքների միջով: Նման իրավիճակները պահանջում են անհապաղ բժշկական միջամտություն՝ հնարավոր ներքին վնասվածքներից և բարդություններից խուսափելու համար: 


Բժիշկները հատուկ գործիքների օգնությամբ կերակրափողի միջով հեռացրել են բոլոր մագնիսները։ Միջամտությունը հաջող է անցել, փոքրիկն իրեն լավ է զգում։

1/3696
bottom of page