top of page

«Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ»․ Անժելա Էլիբեգովա

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 14, 2024
  • 1 min read

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա երկու տարի առաջ թշնամու հարձակման արդյունքում օկուպացված տարածքների մի մասն է։


Այս հատվածի քարտեզը պարզ ցույց ա տալիս, որ ռազմավարական բարձունքների վերահսկողությունից զատ ևս մի խնդիր են լուծում՝ մեր ջրային ռեսուրսների վերահսկողությունը։


Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ, որտեղից սնվում է Կեչուտի ջրամբարը, որից էլ Արփա-Սևան թունելը։ Էլ չասեմ մինչև Արենի ոռոգման ու ՀԷԿ-երի մասին։


Իսկ այդ հատվածում իրենք զորքը հետ քաշելու մտադրություն չունեն, ինչի մասին բազմիցս հայտնել են։


Ավելին, իրենք դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը չեն կապում խաղաղության պայմանագրի հետ, արդարացնելով դա նրանով, որ սահմանազատումը կարող է տարիներ տևել։ Եվ Հայաստանի վարչախումբը իրենց հետ իհարկե համամիտ է։


Քարտեզը Դավիթ Գալստյանի էջից»։

1/3130
bottom of page