top of page

«Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»

1 hour ago
2 min read

«Փաստ» թերթը գրում է. «Քպ–ական իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը խիստ ոգևորված են Հրազդանում Firebird AI գործարանի հիմնադրումից: Ավելին, այդ հանգամանքը արդեն մոտ երկու ամիս է, ինչ անխնա շահարկում են պրոիշխանական քարոզչության մեջ: Բայց իսկապե՞ս այդքան անմեղ, հրաշալի, օգտակար ու անվտանգ բան է այդ «հրեղեն թռչունը» (Fire bird- բառացի՝ հրեղեն թռչուն կամ կրակի ծիտ):

Հրեղեն թռչուն կամ կրակի ծիտ): Այս ընթացքում փորձագետները մի շարք մտահոգություններ ու անհանգստություններ են արտահայտում այդ գերված «ԱԲ գործարանի» առնչությամբ: Եթե ամփոփ, ապա փորձագիտական քննադատական հիմնական դիտարկումները վերաբերում են աշխարհաքաղաքական և անվտանգային ռիսկերին, ինչպես նաև երկակի նշանակության տեխնոլոգիաները հնարավոր հետախուզական նպատակներով օգտագործելուն: Կան մտահոգություններ նաև էներգետիկ հսկայական ծանրաբեռնվածության, տվյալների ինքնիշխանության վերահսկողության պակասի և տնտեսական ներառականության ցածր մակարդակի վերաբերյալ: Բայց մի փոքր պետք է մանրամասնել. «հրեղեն թռչունը», կարծում ենք, արժե դրան:

Նախ՝ սոցիալականի պահով. որքան էլ իշխանություններն ինքնագովազդի համար շրջանառում են «գործարան» բառը, փորձագետները նշում են, որ նմանատիպ կենտրոնները սովորաբար ստեղծում են սահմանափակ թվով աշխատատեղեր, ի լրումն՝ կարող են ինքնիշխանության տեսանկյունից հանգեցնել Հայաստանի որոշակի տեխնոլոգիական կախվածության:

Ինչ վերաբերում է էներգետիկ բաղադրիչին, ապա փորձագետները մատնանշում են այն հանրահայտ իրողությունը, որ նման կենտրոնները մեծ չափերով էլեկտրաէներգիա են կլանում, եթե չասենք՝ խժռում: Կոնկրետ Հրազդանի Firebird AI գործարանը, որքան հայտնի է բաց աղբյուրներում եղած տվյալներից, մեկնարկային հզորություններով 300 մեգավատ էլեկտրաէներգիա է սպառելու: Հետագա ընդլայնման դեպքում նման պահանջը կարող է հասնել մինչև 2 գեգավատի: Դա, անկասկած, մեծ լարվածություն է հարուցելու Հայաստանի էներգահամակարգում՝ ինչպես արտադրող կայանների, այնպես էլ այլ խոշոր սպառողների, նաև բնակչության էներգամատակարարման առումներով:

Բայց փորձագետների մյուս զգուշացումները շատ ավելի էական են: Նախ՝ հայտնի է, որ Հրազդանի այդ «հրեղեն թռչունը» հագեցած է 9000 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսորներով (GPU), իսկ ապագայում նախատեսվում է ընդլայնել հզորությունը մինչև 50000 GPU: Կան դիտարկումներ, որ 9000 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսորները երկակի նշանակության են և ակտիվորեն գործածվում են ռազմական նպատակներով ևս: Ի՞նչ երաշխիք, որ Հրազդանում դրանք զուտ «խաղաղ նպատակներով» են տեղակայվում:

Նշվում է, որ Firebird AI գործարանը գերհամակարգչային ենթակառուցվածք է՝ նորարարական նախագծերի, տեխնոլոգիական արտադրության և գիտահետազոտական աշխատանքների համար: Բայց փորձագետները նշում են նաև, որ այդ «գերհամակարգչային ենթակառուցվածքը» նաև հրաշալի հնարավորություն է ԱՄՆ պատերազմի նախարարության (Պենտագոնի) ու հետախուզական ծառայությունների համար, որ ահռելի ծավալով տեղեկություններ հավաքեն ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան Իրանի ու դեռևս գործընկեր Ռուսաստանի հետ կապված: Հասկանալի է՝ հետախուզական ու ամենևին էլ ոչ «խաղաղ» նպատակներով:

Ավելին, ամերիկյան օրենքներով, ինչպես նկատում են փորձագետները, նման կենտրոնները պարտավոր են առաջին իսկ պահանջով ԱՄՆ իշխանություններին ու համապատասխան գերատեսչություններին տրամադրել իրենց տիրապետած ամբողջական տեղեկատվությունը:

Այստեղից արդեն ծագում են մյուս մտահոգությունները: Փորձագետները ընդգծում են անվտանգային ու աշխարհաքաղաքական խնդիրները: Բանն այն է, որ վերը իշված մի շարք դիտարկումների և իրողությունների խորապատկերում Հրազդանում հիմնադրված Firebird AI գործարանը ոչ թե «տեխնոլոգիական ճեղքում» է երևակվում, այլ միանգամայն լրջորեն կարող է անվտանգային սպառնալիք ընկալվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի կողմից, և այդ համատեքստում, հասկանալի է, սպառնալ նաև հենց Հայաստանի անվտանգությանը:

1/3641
bottom of page