top of page

Ադրբեջանում Հայաստանի քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրող խումբ է ձևավորել

1 hour ago
1 min read

«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է Աշխատանքային խումբ, որի նպատակն է ուսումնասիրել պատմական Զանգեզուրում, Դարալագյազում և Գյոյչա (Սևանա) լճի ավազանում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ալբանական քրիստոնեական ժառանգությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


«Խմբի ձևավորման նպատակն է գիտական մեթոդներով, արխիվային փաստաթղթերի և այլ սկզբնաղբյուրների հիման վրա ուսումնասիրել եկեղեցիների, մատուռների, խաչքարերի ու վանքերի պատմությունը, դրանց վիմագրական և ճարտարապետական առանձնահատկությունները, ինչպես նաև պատկանելությունը»,- նշված է հայտարարության մեջ:

bottom of page