Շոգ եղանակը պահպանվում է
1 hour ago
1 min read

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկային ջերմաստիճանը կհասնի +31-ից +33 աստիճանի, իսկ երեկոյան կկազմի +22-ից +24 աստիճան։
Մարզերում ցերեկային ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +20-ից +33 աստիճանի սահմաններում։ Ամենաբարձր ջերմաստիճանը՝ մինչև +33 աստիճան, սպասվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի առանձին հատվածներում։
Լեռնային շրջաններում համեմատաբար զով կլինի՝ հիմնականում +20-ից +25 աստիճան։




















